Հայկ Մարության
Զբաղվում է դաշնամուրով երգերի տակ անշարժ գույքի վաճառքով և բրոքերությամբ։ Նա ամուրի է, կնամոլ է և հաճախ հավակնություններ ունի կանանց հետ սեռական կապերով զբաղվածության։
Մկրտիչ Արզումանյան
Վարդանի կրտսեր եղբայրն է։ Աշխատում է որպես ցածր վարձատրվող բուժեղբայր, միշտ ենթարկվում է ծաղրանքի իր եղբոր կողմից։ Տասը տարի ամուսնացած լինելով Նոնայի հետ, բաժանվել է և տեղափոխվել է եղբոր բնակավայր։ Ի տարբերություն Վարդանի բավականին կրթված և ինտելիգենտ անձնավորություն է։
Արշալույս Ավետիսյան
Վարդանի և Արկադիի մայրը։ Մասնագիտությամբ նոտար է, որը իր կյանքի ընթացքում 4 անգամ ամուսնացել է։
Արեգ Գալոյան
Արկադիի առաջին և միակ որդին։
Ժենյա Մկրտումյան
Հավաքարար, որը աշխատում է Վարդանի առանձնատանը։ Նախկինում ունեցել է քրեական անցյալ և հայտնի է եղել «կործանիչ» մականունով։
Անժելա Սարգսյան
Արկադիի նախկին կինը։
Հասմիկ Ղարիբյան
Վարդանի հարևանը։ Վերջինիս հետ մի ժամանակ ունեցել էր սեռական կապ, ինչի արդյունքում նա հաճախ էր սիրահետում Վարդանին։
Անդրանիկ Հարությունյան
Վարդանի ընկերը։ Ժամանակին ձեռք է բերել հեղինակություն իրենց թաղերում, ապա հետագայում սկսել է գովազդի արտադրությամբ զբաղվել։ Զուլալի մանկության ընկերն է:
Ռաֆայել Երանոսյան
Վարդանի ընկերը։ Ժամանակին ձեռք է բերել հեղինակություն իրենց թաղերում, ապա հետագայում սկսել է գովազդի արտադրությամբ զբաղվել։ Հալալի մանկության ընկերն է:
Մկրտիչ Արզումանյան
Վարդանի հարևանը։ Փոխնախարար է, միշտ շփվում է Կարագյոզյանների հետ իր պատշգամբից։ Նա միակ կերպարն է, որը չի երևում հեռուստադիտողին։
Կարեն Միրիջանյան
Սեդայի նոր ընկերը։ Մասնագիտությամբ հոգեբան է, որը վերջում բացահայտվել էր Գեորգի Միրզոյանի կողմից։
Հովհաննես Ազոյան
Վարդանի տան նոր գնորդը։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր և հոգեբան է, որը իր հետազոտումները կատարում է Պոլ Էքմանի աշխատությունների վրա։
Ռիփի
Վարդանի ընկերուհին։ Նա պատրաստվում էր ամուսնանալ Վարդանի հետ իր ունեցվածքի համար, զուգահեռ ունենալով սիրեկան։ Վերջում նա բացահայտվում է ընտանիքի կողմից, սակայն Վարդանից հղիանում է և պարգևում զավակ։
Աննա Բաբայան
Արկադիի նոր կինը։ Սկզբում նա ընդունվել էր ռեստորան որպես մատուցողուհի, սակայն հետո պարզվեց որ նա մեծահարուստ Աշոտ Տեր–Աբրահամյանի դուստրն է։